Ինչպես է շունը կարոտն արտահայտում տիրոջը վեց ամիս չտեսնելուց հետո. տեսանյութ

Երկարատև բաժանումից հետո հավատարիմ ընկերները վերջապես հանդիպում են։ Դիտեք հանդիպման կադրերը։
Sputnik

Ամերիկյան Fox-5 հեռուստաընկերության եթերում հայտնվելուց հետո այս տեսանյութը տարածվել է նաև համացանցում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը գտնում տիրոջը, որը երկար ժամանակ բացակայել է տնից։

Հեռուստաընկերության տվյալներով` ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Զաք Վոնաշկան վեց ամիս ծառայել է Աֆղանստանում։ Այդ ամբողջ ընթացքում շունը սպասել է նրան։