Ինչպես է ավտոսրահում հայտնված եղնիկը «պարզում» ապակու գաղտնիքը. տեսանյութ

Մոսկվայի ավտոսրահներից մեկում անսպասելի այցելու է հայտնվել։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է եղնիկը փորձում դուրս գալ իր համար անսովոր միջավայրից։
Sputnik

Ռուսաստանի մայրաքաղաքի ավտոսրահներից մեկում հայտնված եղնիկը մեծ իրարանցում է առաջացրել։

Նա փորձել է դուրս գալ ավտոսրահից, բայց անընդհատ խփվել է ապակիներին։

Սրահի աշխատակիցները փորձել են օգնել նրան, բայց կենդանին վախից չի հասկացել, թե ինչ անի։

Ի վերջո, եղնիկը կոտրել է ապակին ու փախել։