Յուրացումներ սահմանին. գյուղապետը նվիրատվության գումարի 75%-ն իրենով է արել. տեսանյութ

ՊՆ տրամադրած դիզվառելիքը նպատակին չի ծառայել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։

ՀԾՔ–ն բացահայտել է` ինչպես են հարստացել ոստիկանության պաշտոնյաները

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Իջևանի բաժնի համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։

Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։

Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։

Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել

Դեպքերի հանգամանքները պարզվում են։