ՀՀ տնտեսության տարեկան աճը 2018 թվականին 9,6% է կազմել. գրեթե նույն հենքի վրա

Վերջին ամիսների իրականությունը չի փոխվել. եթե ոչ ամենը, ապա շատ բան հանքերից է կախված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի  — Sputnik. Հայաստանի տնտեսական ակտիվության աճը վերջին 12 ամիսներին (2017թ.-ի հունիսից մինչև 2018 թ.-ի հունիս) կազմել 1  9,6%։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` հղում անելով Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներին։

Հայաստանի անվտանգության համակարգը շատ առումներով կապված է Ռուսաստանի հետ. ԱԱԽ քարտուղար

Տարեկան աճը (հունիս–հունիս) կազմել է 9,6%։ Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 21.2 տոկոս, գյուղատնտեսության ոլորտ` 14 տոկոս, շինարարության ոլորտ`4.2 տոկոս, առևտրի շրջանառության ոլորտ՝ 3.3 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 5.6 տոկոս աճ:

Տնտեսությունը աճել է նույն այն հիմքերով, ինչ մեկ ամիս առաջ։ Ծառայությունների ոլորտում մեծ տեղ են զբաղեցրել բանկային ու ապահովագրական ծառայությունները, տրանսպորտը, նաև ժամանցը (այդ թվում` խաղատներ)։

Նվազել է  շինարարության աճը (մեկ ամիս առաջ այն 17,4% է կազմել)։ Հիմնական պատճառներից է` Ամուլսարի ոսկու հանքի շինարարական աշխատանքների դադարեցումը։

Մյուս կողմից`  աճել են գյուղատնտեսության ցուցանիշները (վաղ բերքահավաքի շնորհիվ)։

Նախորդ՝ մայիս ամսվա համեմատ մի փոքր աճել է արդյունաբերությունը (3,5%–ից մինչև 5,6%), սակայն այն զգալիորեն ավելի քիչ է, քան Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի ժամանակավոր դադարեցումից առաջ (վերականգնողական աշխատանքների)։

Այսպիսով` տնտեսական ցուցանիշները նախկինի պես մեծ կախվածություն ունեն  հանքերից։