Սանկտ Պետերբուրգից Մոսկվա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շան պատճառով

Boeing-737 ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում, որովհետև թռիչքի ընթացքում սկսել է բացվել ուղեբեռի բաժինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Մոսկվայում արտակարգ վայրէջք է կատարել Boeing-737 ուղևորատար ինքնաթիռն այն բանից հետո, երբ շունը դուրս է եկել ուղեբեռի բաժանմունքից։ Այս մասին նշված է «Վեստի» հեռուստաընկերության ինտերնետային էջում։

Ինչպես է շունը կարոտն արտահայտում տիրոջը վեց ամիս չտեսնելուց հետո. տեսանյութ

Միջադեպի մեղավորը եղել է ոչ մեծ շունը, որին լավ չեն փակել վանդակում։ Թռիչքի ժամանակ կենդանին դուրս է եկել վանդակից և փորձել է կրծել դուրս գալու ճանապարհը` պոկելով ներքին բոլորակարը։ Կենդանու գործողությունների հետևանքով բացվել են ուղեբեռային հատվածի առջևի փեղկերը։

Բարեբախտաբար, ինքնաթիռում աշխատել է ազդանշանային համակարգը, և ավտոմատ համակարգը կանգնեցրել է դռների բացվելը։ Օդանավն այդ պահին չորս հազար մետր բարձրության վրա է եղել։

Արտակարգ վայրէջքը հաջող է անցել, ոչ ոք չի տուժել։