Երկու հայն ուժ են. Պետրոսյանը հյուր է գնացել Քեոսայանին

Հայտնի երգիծաբանը մեկնել է Սոչի, որտեղ նրան դիմավորել են Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Լեգենդար երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հյուր է գնացել հայտնի զույգին` ռուս ռեժիսոր Տիգրան Քեոսայանին և Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին նա հայտնել է Instagarm-ի իր էջում։

«Տիգրանը, ինչպես միշտ, ուրախ է։ Զարմանալիորեն շփվող, նրբանկատ, սրամիտ, վերջերս ավարտել է հերթական ֆիլմը, հաջողություն մաղթենք նրանք», — լուսանկարին կից գրել է Պետրոսյանը։

Երգիծաբանը լուսանկարում նշել է Քեոսայանին ու Սիմոնյանին։ Նրանք նկարվել են Սոչիի օդանավակայանում` ինքնաթիռի մեջ։ Օգտատերերը հաճոյախոսություններ են հղել հայկական տրիոյին։

«Կեցցե՛ք, ընկեր հայեր, այդպես շարունակե՛ք», — գրել է mr.adamyants. օգտատերը։

«Երկու հայը ուժ են։ Խաղաղություն աշխարհին», — գրել է anait36-ը։

Հնարավոր է, որ Պետրոսյանն արձագանքել է Մարգարիտայի կանչին. նա առաջարկել է բոլոր ցանկացողներին այցելել Կրասնոդարի երկրամասում գտնվող իր հարմարավետ առանձնատուն։