Բա չիմացա՞ք. Մկոն նոր կատակերգությունում է նկարահանվում. լուսանկար

Հայտնի դերասանը ցույց է տվել նոր ֆիլմի նկարահանման խմբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հանրահայտ դերասան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, հայտնում, որ Հայաստանում նոր կինոկատակերգություն է նկարահանվում։

«Բա չիմացաք… Այսօր, էս ամառվա տժժ շոգին սկսեցինք նոր արկածային կինոկատակերգության նկարահանումները։ Հաջողություն եմ մաղթում մեր ստեղծագործական թիմին»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա։

Թերևս ամենից շատ շոգում է հենց Մկոն, քանի որ լուսանկարում նա զոլավոր պիջակով է։