ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Իտալիայի իշխանությունները 2,2 միլիոն եվրո կվճարեն 90–ականներին «Կոզա Նոստրայի» կողմից սպանված տղայի ընտանիքին։ Այս մասին հայտնում է Gionale di Sicilia պարբերականը։
Ըստ Պալերմոյի դատարանի վճռի` հատուցում կստանան մայրն ու եղբայրը։
Նրանք արդեն ստացել են 400 հազար, մնացածը կվճարի Մաֆիայի զոհերի օգնության պետական հիմնադրամը։
13 տարեկան Ջուզեպպե Դի Մատտեոյին մաֆիայի ներկայացուցիչներն առևագնել էին 1993 թվականին։ Դա արել են նրա հորը վախեցնելու համար, որը որոշել էր վերջ տալ քրեական անցյալին ու համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Տղային մոտ երկու տարի որպես գերի են պահել, որից հետո նրան դաժանորեն սպանել են, իսկ մարմինը լուծել ծծմբաթթվի մեջ։
Պետությունն այդ գումարը պահանջել է մաֆիոզիների ղեկավարներից, սակայն նրանք վճարելու համար գումար չունեն։ Բոլորը բանտում են։ Ընդ որում, նրանցից մեկը` Գասպարե Սպատուցցան, «զղջացել է իր արարքի համար»։
Նա սպանել է նաև հոգևորական Պինո Պուլյիզիին ու երկու դատավորի (Ջովաննի Ֆալկոնեին ու Պաոլո Բորսելլինոյին), որոնք Պալերմոյում էին ծառայում ու բացահայտորեն դատապարտում էին մաֆիային։
Այս բոլոր սպանությունների հետևում Գրավիանո եղբայրներն են, որոնք Պալերմոյի թաղամասերից մեկի «նայողներն» էին։ Նրանց ձեռբակալել են 90–ականներին ու հիմա նրանք ցմահ բանտարկության մեջ են։