«Տաղանդ ու մեծ փորձ». ինչպե՞ս Միշա Ալոյանը ելույթ կունենա WBSS– երկրորդ մրցաշրջանում

Հայկական ծագում ունեցող ռուսական մարզիկ Միշա Ալոյանը ունի բոլոր այն որակները, որոնք պետք են մրցումներին պատվով ներկայանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի  — Sputnik. Մարզիկներ Միխայիլ Ալոյանն ու Էդուարդ Տրոյանովսկին արժանապատվորեն կներկայացնեն Ռուսաստանը բռնցքամարտի համաշխարհային սուպերշարքի (WBSS) երկրորդ մրցաշրջանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է 2008 թվականի Օլիմպիադայի հաղթող Ռահիմ Չախկիևը։

Ֆուտբոլը դիմակներո՞վ. ինչպե՞ս է Վանեցյանը լուծելու «Նեմեց Ռուբոյի» հարցերը

Նա ընդգծել է, որ երկու մարզիկն էլ ունեն բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են հաջող ելույթ ունենալու համար։

«Տղաները կանեն ամեն հնարավորը, Ռուսաստանը WBSS–ին արժանապատվորեն ներկայացնելու համար։ Նրանք ունեն անհրաժեշտ ամեն բան՝ և՛ տաղանդ, և՛ վարպետություն բարձր մակարդակ, և՛ հարուստ փորձ։ Շատ ուրախ եմ տղաների համար ու ամեն կերպ կաջակցեմ նրանց։ Մաղթում եմ, որ նրանք հաղթեն սուպերշարքի խաղերում», – ասել է Չախկիրը։

Ալոյանն աշնանը WBSS–ի թեթևագույն քաշային կարգում (մինչև 53,5 կիլոգրամ) քառորդ եզրափակչում մարտ կանցկացնի  հարավաֆրիկացի Զոլանի Տետեի հետ։

IBO աշխարհի նախկին չեմպիոն  Չախկիևը 2017 թվականին ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Ալոյանը 2012 թվականի լոնդոնյան Օլիմպիադայի  բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն  մինչև 52 կիլոգրամ քաշային կարգում։  Նա արծաթե մեդալ էր նվաճել Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիադայի ժամանակ, սակայն ավելի ուշ զրկվել էր որակավորումից դոպինգ թեսթը չանցնելու պատճառով։