Վթար Ձորաղբյուր տանող ճանապարհին. 4 երեխայի հիվանդանոց են տեղափոխել

Նախնական տեղեկություններով` ավտոմեքենաներից մեկը ծառայողական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հուլիսի 22-ի երեկոյան, ժամը 20:40-ի սահմանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ջրվեժից Ձորաղբյուր տանող ավտոճանապարհին բախվել են Hyundai Elantra և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որից 4-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով` Hyundai մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում և սպասարկում է այդ կառույցի վարչություններից մեկի պետին: