Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող երթուղին նոր ավտոբուսներ է ստացել

Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներին կսպասարկեն մինի ավտոբուսները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին տանող երթուղիները կաշխատեն նորացված տրանսպորտային միջոցներով։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Փոխնախարար Արմեն Փամբուխչյանը տեղում ծանոթացել ու գնահատել է 2018թ. արտադրության «Գազ» մակնիշի նոր 24 ավտոմեքենաները։

Новые микроавтобусы ГАЗ

Նա նշել է, որ նոր տրանսպորտային միջոցներն ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն երթուղին սպասարկող համայնքների բնակիչների համար։

Տրանսպորտի նախարարության տվյալներով` ներկայացված 24 ավտոբուսներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին, որը ներառում է Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքները։

Նախարարությունը պարբերաբար բողոքներ է ստանում հատկապես այս երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։

24 նոր ավտոբուսներից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքն էլ այսուհետ Երևան քաղաքի հետ կանոնավոր ավտոբուսային կապ կունենա։

Նշենք, որ 205 համարի երթուղին սպասարկում է «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն, որը կապվում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ:

Новые микроавтобусы ГАЗ