Սփյուռքի նախարարն արդեն սփյուռքագետ խորհրդական ունի

Վահե Սահակյանը մասնագիտությամբ սփյուռքագետ է, սոցիոլոգ-պատմաբան: Այսուհետ նա նաև սփյուռքի նախարարի խորհրդականն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն սփյուռքագետ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հասարակական հիմունքներով նոր խորհրդականը սյուռքագետ է, սոցիոլոգ, պատմաբան։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ լավագույն հայ սփյուռքագետներից մեկը՝ Վահե Սահակյանը, համալրում է իմ խորհրդականների թիմը (հասարակական հիմունքներով)»,–գրել է Հայրապետյանն ու ներկայացրել նոր խորհրդականի` Վահե Սահակյանի կենսագրությունը:

Սփյուռքահայ պատանիներից մեկը 10 օր շարունակ կապրի ՀՀ վարչապետի տանը

Կենսագրություն

Վահե Սահակյանը մասնագիտությամբ սփյուռքագետ է, սոցիոլոգ-պատմաբան: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, Մերձավոր Արևելյան ուսումնասիրությունների դոկտոր: 2001-2008թթ.

Նա դասավանդել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբիոնում, իսկ 2010-2017թթ. Միչիգանի համալսարանի Մերձավոր Արևելյան ուսումնասիրությունների ֆակուլտետում։

2008թ.-ից ի վեր մասնագիտական հետաքրքրությունների հիմնական առարկան հայ սփյուռքն է՝ տեսական, գործնական ու պատմահամեմատական տեսանկյուններից։ Միչիգանի համալսարանում պաշպանության ներկայացրած ատենախոսությունը հիմնված էր 2012-2014թթ. Լիբանանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափերի հայաշատ վայրերում անցկացրած հայ սփյուռքի քննական ուսումնասիրությունների վրա։

2016թ.-ից Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է։