Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. ի՞նչ հարցեր են քննարկել նրանք

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ին և հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը հեռախոսացրույց է ունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո արդեն երկու անգամ եղել է Ռուսաստանում և երկու անգամ էլ հանդիպել է ՌԴ նախագահի հետ։