«Ելքի» ապագան, Փաշինյանի դիրքորոշումը և արտահերթ ընտրությունները. պարզաբանում է փորձագետը

«Քաղաքացիական պայմանագիրը», ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի առանց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի առանց «Ելք» դաշինքի գործընկերների` «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների։ Այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Կարեն Քոչարյանը։

ԱԺ-ում փորձում են փակել «տեղական ֆեոդալների»` պատգամավորական աթոռ տանող ճանապարհը

Նա կարծում է, որ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» արևմտամետ քաղաքական ուժերի վառ արտահայտված հեղինակություն ունեն, և եթե Փաշինյանը նրանց հետ գնա ընտրությունների, ապա դրան կարող է բացասաբար արձագանքել Մոսկվան։

«Վարչապետ Փաշինյանը կարմիր լաթ թափ չի տա ռուսների առաջ։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ ռուսական կողմի առանց այդ էլ ոչ միանշանակ դիրքորոշման, Փաշինյանի բրյուսելյան այցի և այլ գործոնների ֆոնին ընտրություններին մասնակցելը երկու վառ արտահայտված արևմտամետ ուժերով կարող է խաթարել վերջին երկու ամիսների բանակցությունների արդյունքները», — կարծում է Քոչարյանը։

Միաժամանակ չի կարելի բացառել այն տարբերակը, որ ընտրություններից հետո Փաշինյանը կոալիցիա կկազմի այդ երկու կուսակցությունների հետ։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ վարչապետի բարձր վարկանիշը թույլ է տալիս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համոզիչ հաղթանակի հույս ունենալ։

Շարունակելով Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման` Քոչարյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական ռազմակայանի զորավարժություններին։ Փորձագետը կարծում է, որ չարժե ինչ-որ քաղաքական աստառ փնտրել ռազմաբազայի ղեկավարության գործողություններում։ Նրա խոսքով` Փանիկի դեպքը սովորական անզգուշության և անփութության հետևանք էր։ Նա կարծում է, որ ռուսական հրամանատարության ներողությունից և Հայաստանի ռազմական ղեկավարության հետ խնդիրը քննարկելուց հետո թեման կարելի է փակված համարել, և այդ կապակցությամբ հետագա շահարկումներն անտեղի են։