Վազգեն Սաֆարյան
© Sputnik
«Այս նոր իրողությունների պայմաններում, երբ պարտադրում են փոխել կոնյակի անվանումը, սա բնականաբար, որոշակի ազդեցություն կունենա իրացման ծավալի վրա։
Բայց ելնելով այն հանգամանքից, որ հայկական կոնյակը տասնյակ տարիներ ռուսական շուկայում իրացվել է և ունի իր գնորդը, լավ գովազդի դեպքում կարելի է հասնել նրան, որ իրացնողներն իմանան, որ փոխվել է միայն անվանումը, բայց հայկական կոնյակը նույնն է մնացել` նույն լավ համով և բույրով»,–ասում է Սաֆարյանը։
Նրա խոսքով` նույն բրենդն է, նույն մեր կոնյակը, բայց այլ անվանմամբ։ Գուցե սա նրանով է լավ, որ մենք կունենանք մեր խմիչքը մեր` հայկական անվանմամբ և մեր սերունդներին կփոխանցենք այն` արդեն հայկական անվանմամբ։