ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը նետվել է Կիևյան կամրջից։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայրում են ոստիկաններն ու քննիչները։
Նրանք փորձում են պարզել` արդյոք ականատեսներ եղել են, թե ոչ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
ԱԻՆ փրկարար ծառայության ջրասուզակը հատուկ ճոպանի միջոցով դին դուրս բերեց գետից, և փրկարարները տեղափոխեցին անվտանգ վայր։