«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Մրցույթի պայմաններն ու մրցութային հանձնաժողովի կազմը հաստատել է ՀՀ նախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայտերն ընդունվում են օգոստոսի 1-ից մինչև 31-ը։

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, գումարներն օգտագործել է անձնական նպատակներով` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 10-ին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը ներողություն է խնդրել բոլորից