Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա զոհ և վիրավորներ

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորների մեջ երեխաներ կան

Ինչպես տեղեկացնում է Shashyan.com-ը, հուլիսի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ — Գյումրի ավտոճանապարհի Սարալանջ գյուղի վարչական տարածքում բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 58 ՕV 888 համարանիշի և ЗиЛ մակնիշի 14 ԼU 235 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Արթիկի հիվանդանոց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը։