ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Երևանի Դավիթաշենի կամրջից այսօր մի քաղաքացի նետվել է ցած։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, այսօր, հուլիսի 22-ին, ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով` մահացածը 25-30 տարեկան կլինի։ Այս պահին ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: