ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ղազախստանի հարավ-արևմուտքում՝ Ակտաու քաղաքում, սպանվել է ՈՒՀԱ հայտնի խաղացող Դանիյար Ալիմբաևը, հաղորդում է Sputnik Ղազախստանը։
32-ամյա Ալիմբաևի ընկերների խոսքով՝ հարձակումը կատարվել է հուլիսի 21-ին, տեղի ժամանակով 3։30-ին քաղաքի վեցերորդ միկրոշրջանի հաստատություններից մեկի մոտ։
Դանակով հարվածել են նրա ոտքին, վնասվել են արտերիաները և երակները։ Հումորիստին չափազանց ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել․տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Սպանության մեջ կասկածվողներն արդեն ձերբակալվել են։ Դանիյար Ալիմբաևը խաղացել է Ակտոբեի ՈՒՀԱ հավաքականում։ Նա մասնակցել է Սոչիի ՈՒՀԱ փառատոնին։ Դանիյարն ամուսնացած էր, ուներ չորս երեխա։