«Ջանա, մի՛ անհանգստացիր»․ ինչո՞ւ են վիճել Սիմոնյանը և Կանդելակին

Բալա և ջանա․ Սիմոնյանը և Կանդելակին կրկին զվարճացրել են Telegram-ի օգտատերերին կոլորիտային խոսակցություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու հաղորդավար Թինա Կանդելակին թեժ խոհարարական բանավեճ են ծավալել Telegram-ում։

Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Կանդելակին հրավիրել է բոլոր ցանկացողներին իր «Թինաթին» ռեստորան, որպեսզի շնորհավորի ընկերուհիներից մեկին բաժանորդների հոբելյանական թվի կապակցությամբ։

Արդեն ամուսնության առաջարկ են անում. Սիմոնյանը հրապարակել է Կանդելակիի հեռախոսահամարը

«Մի գնացեք Թինաթին։ Նա այնտեղ նստում է և ամբողջ երեկո կաղամբ է ուտում, իսկ հյուրերին խաչապուրիով է կերակրում։ Հետո մնում է գեղեցիկ, այտոսկրոտ, իսկ մենք մեկ չափս մեծ լողազգեստ ենք գնում», — գրել է Սիմոնյանը։

«Ջանա, մի անհանգստացիր։ Ես նախօրոք իմ ճաշացանկը կհրապարակեմ Telegram-ում։ Իսկ այտոսկրերի և լողազգեստների հարցը կլուծենք։ Քիմ Քարդաշյանը լուծել է այդ խնդիրը, կմիացնենք հայկական ալիքները և կիմանանք՝ ինչպես ուտել, նիհարել և երիտասարդանալ», — նշել է Կանդելակին։

Սիմոնյանը փորձել է ընկերուհուն տանել Ադլեր՝ խոստանալով կերակրել թարմ միդիաներով։

— Ինքներս կբռնենք, — գրել է Սիմոնյանը։

— Լուսանկարն ուղարկիր, թե ինչպես ես միդիա բռնում, — նշել է Կանդելակին։

— Ինչպես ուղարկեմ լուսանկար, երբ քո խաչապուրիի պատճառով մեկ չափս մեծ լողազգեստ եմ հագնում, — կատակել է Սիմոնյանը։

— Բալա, դու գիտես, որ բոլորը նայում են քո դեկոլտեին, — պատասխանել է Կանդելակին։