Խելացի խարդախը․ հայազգի ռուսաստանցի պատգամավոր Օգանովը խաբել է բանկին

Արթուր Օգանովի առևտրային կենտրոնը յուրացրել է բանկի 40 միլիոն դոլար վարկը և իր ընկերությունից դուրս բերել մի քանի միլիոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ռուսական դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Երևանում ծնված, Ֆիլևյան շրջանի պատգամավոր Արթուր Օգանովին, որի նկատմամբ վերջերս միջազգային հետախուզում է հայտարարվել՝ խարդախության մեղադրանքով։ Այդ մասին հաղորդում է Կոմերսանտը։

«Մեղավոր չեմ». «հայ Կուպիդոնին» Ֆրանսիայում դատում են ամուսնական խարդախության համար

Հայազգի պատգամավորն իրեն պատկանող «Ակվարել» ՍՊԸ-ի դիտավորյալ սնանկության մասին քրեական գործի մասնակից է. հիշյալ ՍՊԸ–ին են պատկանել «Ֆիլի» և «Ֆիլևսկի» առևտրի կենտրոնները։ Մեղադրանքի համաձայն` 2012թ.-ին նախկին պատգամավորն Ալֆա բանկից վերցրել է 40 միլիոն դոլար՝ իր ընկերության շրջանառու միջոցները համալրելու համար, բայց վարկը չի մարել, իսկ վերցրած փողերը տրամադրել է իրեն՝ որպես փոխառության ֆիզիկական անձի, որից հետո թաքնվել է։

Ինչպես ասվում է հետաքննության նյութերում, 2012թ-ի դեկտեմբերի 11-ին Ալֆա բանկը և «Ակվարելը» պայմանագիր են ստորագրել ընկերության կողմից 33 միլիոն դոլարի վարկայի գիծ բացելու մասին՝ նախատեսված մինչև 2019թ-ի դեկտեմբերի 4-ը։ Ենթադրվել է, որ փոխառուն փողերը կուղղորդի այլ բանկերում նախկինում վերցրած վարկերի վերաֆինանսավորմանը, ինչպես նաև ընկերության շրջանառու միջոցների համալրմանը։ Սակայն արդեն մեկ շաբաթ անց բանկը և «Ակվարելը» երկու լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, և վարկային գիծն ավելացվել է մինչև 40 միլիոն դոլար։

Օգանովը (Օհանյան) 2012թ-ի դեկտեմբերի 11-ից սկսած սկսել է դուրս բերել վարկային միջոցները՝ ստորագրելով «Ակվարելի»  և նրա սեփականատիրոջ (իր) միջև փոխառության մասին համաձայնագիրը՝ որպես ֆիզիկական անձ։

2017թ-ին սկսվել է «Ակվարելի» սնանկության գործընթացը, և դեկտեմբերի 18-ին Մոսկվայի իրավարար դատարանն այն սնանկ է ճանաչել։