Մոսկվայում ձերբակալել են Էրդողանին` դրոն գործարկելու համար

Թուրքիայի քաղաքացի Էրդողանը ցանկացել տեսանյութ նկարել իր ընտանիքի համար, բայց ոստիկանները ջնջել են այն, իսկ կվադրոկոպտերը՝ վերցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Թուրքիայի քաղաքացի, 34-ամյա Ումիտ Էրդողանը ձերբակալվել է Մոսկվայում։ Այդ մասին հաղորդում է Mash տելեգրամ ալիքը։

Ոստիկանները նկատել են տղամարդուն, որը դրոն է գործարկել Կրեմլի վրա և բացատրություն պահանջել։ Քաղաքացին արդեն բացատրություն է տվել ոստիկանության բաժնում։

Թուրքի խոսքով՝ նա հիացել է Ռուսաստանի մայրաքաղաքի գեղեցկությամբ և որոշել կիսվել հարազատների ու ընկերների հետ։ Սակայն նրա ընտանիքը չի կարող տեսնել զբոսաշրջիկի նկարած կադրերը, քանի որ իրավապահ մարմինները ջնջել են տեսանյութը և առգրավել կվադրոկոպտերը։