«Մի գնա» երգը հնչում է նաև հունական կղզու պարիսպների տակ. տեսանյութ

«Մի գնա» երգի վարակը հասել է նաև Հունաստան։ Տեսանյութում դիտեք, թե ինչպես է փոքրիկը երգում աշխարհով մեկ տարածված երգը։
Sputnik

Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է փոքրիկ աղջիկը երգում «Մի գնան»։

«Ռոդոսի հազարամյա պարիսպների տակ նստած երգում էր փոքրիկ գնչուհին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2017թ.-ին Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնան»` ֆրանսիացի մեգաաստղ Maître Gims կատարմամբ, «պայթեցրել» էր համացանցը։

«Մի գնա» երգը ձայնագրվել է 2016թ.-ին ռեփեր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ։

«Մի գնա» երգն իր մուղամի ելևէջներով հիթ է դարձել բազմաթիվ երկրներում։

Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։