Երևանում 84–ամյա քաղաքացին նետվել է կամրջից. նրա վիճակը ծանր է

Փրկարարները նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Այսօր 84–ամյա քաղաքացին նետվել է կամրջից, բայց չի մահացել։ Փրկարարները նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: