Արմեն Գասպարյան. աշխարհում տպագիր գրքի նկատմամբ հետաքրքրությունը 20 տոկոսով աճել է
© Sputnik
«Ծավալը մեծացել է հայալեզու գրականության և պետք էր ավելի մեծ տարածք` այդ գրքերը ցուցադրելու և վաճառելու համար։ Բացի վաճառակետից այն կարող է լինել և՛ երեխաների, և՛ մեծերի համար հետաքրքիր վայր հանդիպման, ժամանակ անցկացնելու։ Մեր գրատունը ձևաչափի առումով միակն է Երևանում։ Սկզբում ունենք մանկական հատված, որտեղ կարող են գրքերը վերցնել, ուսումնասիրել և կա ամառային սրահ, որտեղ կարելի է կարդալ և վերցնել այնպիսի ուտեստ և խմիչք, որը համադրվում է ընթերցանության հետ։ Նաև ունենք շնորհանդեսների ու հանդիպում–քննարկումների համար սրահ։ Վերջում սրահ` նոն–ֆիքշն գրքերի համար»,–ներկայացնում է Գասպարյանը։
Նրա խոսքով` սրահը բացեցին, որովհետև աշխարհում տպագիր գրքի նկատմամբ հետաքրքրությունը 20%—ով աճել է։