Պաշտպանության նախարարը ներկայացրեց զորամասում հերթական չարաշահման դեպքը

Պաշտպանության նախարարությունը, Տոնոյանի խոսքով, հիմա էլ ավելի մեծ թափով է չարաշահումները բացահայտելու վերաբերյալ քայլեր իրականացնում, քանի որ նոր իրավիճակում ենք, և նոր կառավարությունը նոր նշաձող է սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ընդամենը երեկ մենք մեծ բացահայտում ենք արել զորամասերից մեկում։ Այս մասին այսօր Փանիկ գյուղում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով անընդհատ վերջերս բացահայտված չարաշահումներին։

Զինծառայողներին ճանապարհածախս տրամադրելիս թույլ չտալ որևէ չարաշահում. նախարարի հրահանգը

«Սննդամթերքի հետ կապված խոշոր վատնում է եղել զորամասերից մեկում, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել»,–տեղեկացրեց  Տոնոյանը։

Նախարարի խոսքով` պաշտպանության նախարարությունը այս ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում։ Չնայած դա միշտ էլ եղել է, բայց գերատեսչությունը հիմա էլ ավելի մեծ թափով է դա անում, քանի որ նոր իրավիճակում ենք գտնվում, և նոր կառավարությունը նոր նշաձող է սահմանել։