Համով Հայաստան․ ինչո՞ւ են Հայաստանի զբոսաշրջիկները խենթանում իտալական պաստայի համար

Իտալական խոհանոցն արդեն երկար տարիներ շատ տարածված է Հայաստանում, այն` հայկական կատարմամբ, սիրված է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական խորագրի շրջանակում մայրաքաղաքի հաստատություններից մեկի շեֆ խոհարար Սուսաննա Ալեքսանյանի հետ ցույց կտան և կպատմեն, թե ինչպես պատրաստել իտալական խոհանոցի ճաշատեսակներ։

Համով Հայաստան. յուրահատուկ հայկական ճաշատեսակը՝ «Խորվուն», կարելի է ուտել նույնիսկ շոգին

Ալեքսանյանը սկզբում բացահայտեց իտալական նախաճաշերի՝ բրուսկետայի, կրոստինի պատրաստման եղանակները։ Օգտագործվում են քիչ բաղադրիչներ, շատ պոզիտիվ, և ուտեստը ֆանտաստիկ է ստացվում։ Շեֆ խոհարարը նաև ցույց տվեց՝ ինչպես պատրաստել կարբոնարա պաստա։ Միաժամանակ օգտագործվում է սոուս կարբոնարա, սպագետի, պարմեզան։

«Ի դեպ, պաստան պետք է եփվի մինչև «ալ դենտե» աստիճան։ Հենց այսպես են նախատեսում իտալացիները», — խոստովանեց Ալեքսանյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։