Էքստրիմով լի Հայաստան․ թոփ 7 տուրեր` սուր զգացողությունների սիրահարների համար

Սիրո՞ւմ եք ճախրել օդում, ցատկել կամրջից, լողալ լեռնային գետում, քայլել անդունդի եզրով, հարց չէ։ Հայաստանը շարունակում է համալրել էքստրեմալ զվարճանքների ցուցակը՝ ամեն անգամ զարմացնելով նոր, ավելի հետաքրքիր ատրակցիոնով։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանում վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են էքստրեմալ տուրերը, դրա համար շատ ուրախ են ինչպես ադրենալինի տեղացի սիրահարները, այնպես էլ արտասահմանցիները։ Որոշ էքստրեմալ զվարճանքներ արդեն հասցրել են բավական սովորական դառնալ, մյուսները բոլորովին նոր են և սկսում են հայտնի դառնալ։ Sputnik Արմենիան կատարել է ամենահետաքրքիր և ուշագրավ տուրերի ընտրանի ադրենալինի սիրահարների համար։

Թռիչք օդապարիկով

Հայաստանը հարուստ է գեղատեսիլ լանդշաֆտներով, դրանք թռչնի թռիչքի բարձրությունից դիտելն անկրկնելի հաճույք է։ Վառ և գունեղ օդապարիկում անցկացրած ժամ-ժամուկեսը կհիշվեն ամբողջ կյանքի ընթացքում։ Տուրի մասնակիցները կարող են ընտրել, թե որ տարածքի վրա թռչեն։ Ոմանց գրավում են լեռները և կիրճերը, մյուսներին՝ Սևանա լիճը կամ խիտ անտառները։ Ի դեպ, տուրը կարող է լինել ինչպես խմբակային, այնպես էլ անհատական։

Օդապարիկով բացառիկ թռիչքը Sputnik Արմենիայի օբյեկտիվում

Զիփլայն

Հայաստանում առաջին զիփլայնը բացվել է Տավուշի մարզում։ Բացումից հետո այն դարձել է աշխարհի ամենաերկարներից մեկը։ Դրա երկարությունը կազմում է 2680 մետր։ Թռիչքը տևում է երեք րոպե, որի ընթացքում կարելի է զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն։ Ամերիկյան Discovery հեռուստաալիքի YouTube ալիքում սյուժե կա հայկական զիփլայնի մասին։

Հիմա զիփլայն կա նաև Երևանում։ Դրա երկարությունը կազմում է 870 մետր, այն կապում է Հրազդանի կիրճի երկու կողմերը։ Արագությունը՝ մոտ հարյուր կմ/ժ։

Ռաֆթինգ

Եթե օդապարիկով թռիչքը և զիփլայնն արդեն համարվում են Հայաստանում էքստրիմ տուրերի սովորական տեսակներ, ապա ռաֆթինգը բոլորովին նոր բան է։ Լեռնային գետով անցնելն էքստրեմալաների ամենավտանգավոր զբաղմունքներից է, սակայն զգացողությունները, որոնք նա ստանում է, անկրկնելի են։ Հայաստանում այն կազմակերպվում է Լոռու մարզում՝ Դեբետ գետի վրա։

Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցին ռաֆթինգ

Էքստրեմալ «երկաթե ճանապարհ»

Մի քանի ամիս առաջ Ենոքավան գյուղում Yell Extreme Park էքստրեմալ զվարճանքների պարկը գործարկել է Via Ferrata–ն (իտալերենից թարգմանաբար նշանակում է «երկաթե ճանապարհ»)։ Այդ փորձության համար ժայռի որոշակի հատվածում հատուկ մետաղական կառույցներ են ամրացվել, որոնք օգնում են հաղթահարել բարձունքն ավելի մեծ արագությամբ և էներգիայի քիչ կորստով, քան սովորական ժայռ մագլցելիս։

Аттракцион Via Ferrata в экстрим парке "Yell"

Ժայռի այդ հատվածում կան անվտանգության համար ճոպաններ կամ շղթաներ, որոնք ձգվում են տարածքի երկայնքով` ժայռին ամրացված պողպատյա անկերներով։ Ոտքերը հենվում եմ կամ ժայռի կամ պողպատյա ամրանների վրա։ Ենոքավանի Via Ferrata —ի համար հատուկ պատրաստվածություն պետք չէ։

Պարապլանով թռիչքներ

Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան երկրի վրա ճախրելը, հայկական լեռների ու ժայռերի գեղեցկությամբ հիանալը։ Պարապլանով թռիչքներն անցկացվում են մասնագետի հետ, ուստի պարտադիր չէ ունենալ հատուկ հմտություններ և փորձ։  Ի դեպ, Հայաստանում նաև անցկացվում են պարապլաներիզմի միջազգային մրցումներ, որոնց ներկա գտնվելը մեծ հաճույք է պատճառում։ Պատկերացրեք, թե ինչպես են միաժամանակ երկինք բարձրանում տասնյակ պարապլաններ։ Ամենափորձառուներն անգամ կարողանում են երաժշտական գործիքներ նվագել թռիչքի ժամանակ։

Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանում զարգացող պարապլանային սպորտաձևը

Ռոուդջամփինգ

Ռոուդջամփինգը բառացիորեն թարգմանվում է որպես «թռիչք պարանով»։ Դրա իմաստն այն է, որ թռչողն ազատ թռիչքի փուլից հետո բռնի պարանը։ Հայաստանում ցատկում են հիմնականում Աշտարակի կամրջից և Բյուրեղավանի ապակու լքված գործարանի աշտարակից։ Թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 40 մետր։

Ամենաերկար ճոպանուղին

«ՏաԹևերը» աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից է։ Այն անցնում է Որոտանի կիրճի վրայով՝ Հալիձոր գյուղից մինչև Տաթևի վանք։ Նրա բարձրությունը կազմում է 5752 մետր, իսկ բարձրությունը՝ 320 մետր։

Մինչև վանք տանող օդային ճանապարհը տևում է մոտ 12 րոպե, իսկ ոլորաններով ճանապարհը` Որոտանի կիրճով` մոտ 40 րոպե։ Յուրաքանչյուր խցիկ տեղավորում է մոտ 30 ուղևոր և մեկ ուղեկցող։ Հենասյուները բաժանում են ճանապարհը չորս հատվածի։ Վերջին հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ․ այստեղից վանքը երևում է իր ամբողջ վեհությամբ։

Ավելի քան 60 բեյսջամփեր թռիչքներ են իրականացրել ՏաԹևեր ճոպանուղուց