Բոլորը պետք է իմանան այդ մասին․ Nas Daily-ն նոր տեսանյութ է նկարել Հայաստանի մասին

Հայտնի բլոգերն իր օգտատերերին պատմել է University of the People-ի մասին։ Նա կոչ է արել բոլորին տարածել հրապարակված տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հայտնի բլոգեր Nas Daily-ն տեսանյութ է նկարել Հայաստանում և իր օգտատերերին պատմել University of the People առցանց համալսարանի մասին։ Նա Facebook –ում հրապարակել է տեսանյութ համալսարանի հիմնադիր Շաի Ռեշեֆի հետ։

«Մեզ համար մեծ պատիվ է ձեզ հետ հանդիպելը, շնորհակալ եմ ձեր ժպիտների և աշխատանքի համար, որը դուք անում եք տասնյակ տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ այս տեսանյութը կօգնի ձեզ։ Այցելեք նրանց կայք, եթե հետաքրքրված եք», — ասաց նա։

Բլոգերը նաև կոչ է արել իր օգտատերերին տարածել այդ տեսանյութը։

Համալսարանը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստանալ աշխարհի բոլոր երկրների ուսանողներին՝ ուշադրություն դարձնելով նրանց ֆինանսական, աշխարհագրական, սոցիալական կարգավիճակին կամ ֆիզիկական սահմանափակումներին։

Հայտնի բլոգերը հիացած է. ի՞նչն է զարմացրել Nas Daily–ին Հայաստանում. տեսանյութ

2014թ.-ի փետրվարին համալսարանը հավատարմագրում է ստացել Distance Education Accrediting Commission-ից, ինչպես նաև ԱՄՆ-ում կրթության հարցերով հանձնաժողովից։

Ավելի վաղ Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը իսրայելցի արաբ բլոգեր Nas Daily-ի (իսկական անունը` Նուսեյր Յասին) 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն էր դարձել։

Բլոգերը պատմել էր նաև Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։