Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Այսօր Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, հուլիսի 22-ին, ժամը 12։00-ի սահմաններում Երևան — Սևան ավտոճանապարհին 55 կմ հատվածում բախվել են 38-ամյա Անդրանիկ Ավակիմյանի վարած Mercedes մակնիշի 35 PV 641 համարանիշի և 26-ամյա Հայկ Գասպարյանի վարած Opel Astra մակինիշի 34 CD 160 համարանիշի ավտոմեքենաները։

Երևանում 84–ամյա քաղաքացին նետվել է կամրջից. նրա վիճակը ծանր է

Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։ Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում, Mercedes-ը՝ մացառուտներում, Opel-ն էլ գլխիվայր շրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։