Փոխվարչապետը բացում է փակագծերը. Աճեմօղլուի մասին տարածված ինֆորմացիան սխալ է

Տիգրան Ավինյանը Աճեմօղլու մասին ինֆորմացիան հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի- Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքել է տեղեկությունն այն մասին, թե հայտնի հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն մեծ գումարի դիմաց է պատրաստ օգնել Հայաստանին:

«Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել»,-գրել է Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Աճեմօղլուին հրավիրել է Հայաստանին տնտեսական հարցերում աջակցելու և նրանից դրական պատասխան է ստացել:

Հետո լրատվամիջոցներում ինֆորմացիա հայտնվեց, թե Աճեմօղլուն պատրաստ է օգնել մայր հայրենիքին, բայց մեծ գումարի դիմաց:

Աճեմօղլուի բաղադրատոմսը կարո՞ղ է արդյոք «բուժել» ՀՀ տնտեսությունը

Աճեմօղլուն աշխատում է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ազգային Daron Acemoğluբյուրոյի (National Bureau of Economic Research), Տնտեսական ցուցանիշերի հետազոտական կենտրոնի (Center for Economic Performance) և Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի հետ (Centre for Economic Policy Research)։

Տարոն Աճեմօղլուն Econometrica պարբերականի խմբագիրներից է, աշխատում է նաև Review of Economics and Statistics, Journal of Economic Growth և Annual Review of Daron AcemoğluEconomics պարբերականների հետ։

Նա Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Arts and Sciences) և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։ Ունի տնտեսագիտության բնագավառի մի շարք մրցանակներ։