Պատերազմը չի ավարտվում. հայտնի բլոգերը նոր տեսանյութ է նկարել Հայաստանի մասին

Հայաստանում «թաքնված» ականներն անդադար հիշեցնում են պատերազմի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հանրահայտ բլոգեր Nas Daily-ի նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանի դաշտերում մնացած ականների մասին, որոնք 25 տարվա պատմություն ունեն։

«Իմ գլխին հիմա հատուկ սաղավարտ կա, որովհետև այս դաշտում շատ են չպայթած ականները»,- տեսանյութի սկզբում ասում է հայտնի բլոգերը:

Նա ավելացնում է, որ այդ ականներն անդադար հիշեցնում են պատերազմի մասին:

«Մինչ այսօր էլ զինվորականները փնտրում են ականները, շատ մարդիկ վնասվում են, ոմանք էլ՝ մահանում դրանց պատճառով»,- ասում է նա:

Նրա խոսքով` քանի դեռ մարդիկ ականներ են գտնում և վնասվում դրանցից, նշանակում է` պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս։

Նշենք, որ Nas Daily-ն Հայաստանում արդեն հասցրել է տեսանյութեր նկարել ցայտաղբյուրների, շախմատի և անվաչմշկորդ Լևոնի մասին: