Կրկեսից փախած ուղտը վազվզել է փողոցում ու վթարի պատճառ դարձել. տեսանյութ

Ուղտը փախել է Տուլայի մոտ գտնվող շապիտոյից։
Sputnik

Հայտնի չէ` ինչպես է կենդանուն հաջողվել փախչել կրկեսից, բայց փաստ է, որ նա հայտնվել է փողոցում, վախեցել մեքենաների երթևեկից ու այսուայն կողմ վազել։

Անելանելի դրության մեջ հայտնված ուղտը սկսել է վազել ավտոմեքենաների դիմացով, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկաները բռնել են նրան ու տարել շապիտո։