Քիմ Քարդաշյանն ամաչելով է մերկանում․ հեռուստաաստղը կրքոտ լուսանկար է հրապարակել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին լուսանկար է հրապարակել համացանցում, այս անգամ՝ անսովոր մեկնաբանությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հերթական կրքոտ լուսանկարն է հրապարակել Instagram սոցիալական ցանցում, սակայն, չգիտես ինչու, այս անգամ ամաչել է։

«Ես իսկապես ամաչում եմ», — լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Բաժանորդները հավանել են լուսանկարը, և 13 ժամվա ընթացքում այն գրեթե 3 միլիոն «հավանության» է արժանացել։

«Այս նկարին նայելիս շունչս կտրվում է», — գրել է russ_fangirlIt օգտատերը։

«Գեղեցիկ է», «Ինձ դուր է գալիս», «Գեղեցիկ լողազգեստ է», «Սիրում եմ քեզ»․ այսպիսի մեկնաբանություններ են թողել Քարդաշյանի բաժանորդները։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի գլխավոր աստղը բազմաթիվ անգամ սկանդալների մեջ է հայտնվել, շատերը գիտեն նաև, որ համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նրա ինտիմ տեսանյութերը։ Բացի այդ, Քիմը հայտնի է մասնակցում է մի շարք նախագծերի` խաղ-հավելված սմարթֆոնների համար, թոք-շոու, օծանելիք, գովազդ։

Միևնույն ժամանակ 37 տարեկան Քարդաշյանը չի մոռանում նաև ընտանիքի մասին, նա ժամանակ առ ժամանակ հրապարակում է հոր` ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի (որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին) և երեք երեխաների (Նորթ, Սեյնթ և Չիկագո) լուսանկարները։