«Ես պարզապես կսիրեմ քեզ»․ Դուեյն Ջոնսոնի հայ դուստրը հուզել է բաժանորդներին

«Ժայռ» մականունով հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը ցույց է տվել իր փոքրիկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ամերիկացի ռեսթլեր և կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram-ի իր էջում «հայ» դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։

«Կարող եմ ամբողջ օրը հաճոյախոսություններ ստանալ՝ պարզապես գրկելով քեզ», — տեսանյութը մեկնաբանել է Ջոնսոնը։

Նա նաև ենթադրել է՝ ինչ կարող էր պատասխանել դուստրը, եթե արդեն խոսել իմանար։

«Ես պատրաստ եմ ժպիտով նայել քեզ, պարզապես սիրել, գնահատել ու հիանալ իմ հայրիկով», — գրել է դերասանը։

Քիմ Քարդաշյանն ամաչելով է մերկանում․ հեռուստաաստղը կրքոտ լուսանկար է հրապարակել

Բաժանորդները հավանել են հրապարակումն ու մեկ օրվա ընթացքում դիտել ավելի քան 13 միլիոն անգամ։

«Աշխարհի լավագույն հայրիկը», — գրել է acwchad-ը։

«Ինչ հիանալի երեխա է, աչքերը, ժպիտը», — գրել է szilvialikar-ը։

«Փոքրիկն էլ է սուպերաստղ», — մեկնաբանել է raman_mishra6168069-ը։

Հիշեցնենք՝ Թիանան Ջոնսոնի ու նրա ընտրյալի` ամերիկահայ Լորեն Հաշյանի դուստրն է։ Նրանք մեկ այլ դուստր էլ ունեն, անունը` Ժասմին։