ՌԱԴԻՈ

Բաբայան. «Անկեղծ ասեմ` այնպես չէ, որ ես դեմ եմ կանանց թեկնածությանը»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններից։
Sputnik
Հարություն Բաբայան

Բաբայանը նշում է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուին պետք է որոշի թիմը։

«Քննարկման արդյունքում առաջադրումներ կլինեն, քարոզարշավ կանենք քաղաքապետի այդ թեկնածուի հետ։ Եթե առաջադրում չլինի, կշարժվենք ըստ իրողությունների»,- ասում է նա։

Բաբայանը վստահեցնում է` Երևանն առանց քաղաքապետի չի մնալու։ Իսկ ինչ վերաբերում է լուրերին, որ կարող են լինել կանանց թեկնածություններ, ապա Բաբայանը դեմ չէ այդ տարբերակին։

«Անկեղծ ասեմ` այնպես չէ, որ ես դեմ եմ կանանց թեկնածությանը։ Ես ինքս կնամեծար մարդ եմ, և ինձ համար ավելի հետաքրքիր կլինի, քաղաքակրթական նոր մշակույթ կձևավորվի։ Բայց ես նման բան ոչ կպնդեմ, ոչ էլ կասեմ` այո կամ ոչ»,- ասում է նա։

Բաբայանը նշում է, որ կանանց թեկնածությունների մասին տեղյակ է միայն մամուլից։