Անգելա Մերկելը կայցելի Հայաստան. այցի օրը հայտնի է

Մերկելի տարածաշրջանային այցի ժամանակացույցում նշված է նաև Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կգա Հայաստան։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ սեփական աղբյուրներից։

Կանցլերի հայաստանյան այցը նախատեսվում է օգոստոսին։

«Նա օգոստոսի 23-ին կլինի Թբիլիսում, 24-ին` Երևանում, 25-ին` Բաքվում»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մայիսին Մերկելը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։ Մերկելի ուղերձում նշված էր նաև, որ Գերմանիայի Դաշնային հանրապետությունը` որպես հուսալի գործընկեր, շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականացման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ: