Ցերեկվա ժամերին Հայաստանում պետք զգուշանալ արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Շաբաթ օրվա շոգը կփոխհատուցվի կիրակի՝ կեսօրից հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ամառվա կեսից ավելին անցել է. շոգից նեղվողներն ուրախանում են, դպրոցականները՝ տխրում, իսկ եղանակը դեռ չի պատրաստվում զովանալ:

Հուլիսի 21-ը կլինի նախորդ օրվա պես շոգ, բայց հույս կա, որ կիրակի երեկոյան անձրևը կփոխի երևանյան տապը՝ հով երեկոյի:

Կդիտարկվի ամպրոպի, որի ժամանակ քամու արագությունը կլինի 15-20 մ/վ:

Բայց մինչ այդ օդերևութաբանները զգուշացնում են՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: