Ադրբեջանն ավելի քան 1300 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: