«Շատ է սիրում նրան, բայց խաղալ չի կարողանում»․ Ալեքսիս Օհանյանի դուստրը նոր ընկեր ունի

Ամերիկահայ գործարարն իր փոքրիկ Օլիմպիայի զվարճալի լուսանկարն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ հայտնի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի ու շնիկի զվարճալի լուսանկարը։

«Շատ է նրան սիրում, բայց դեռ չի հասկանում՝ ինչպես խաղա հետը», — լուսանկարը մեկնաբանել է Օհանյանը։

Լուսանկարը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 35 հազար «հավանության» է արժանացել։

«Ինչ հուզիչ է», «Նա հիասքանչ է», «Բոլոր երեխաներն էլ հմայիչ են, բայց քոնը սուպերհմայիչ է», «Սիրում եմ այս երեխային։ Նա ամենաերջանիկն է, քանի որ այսպիսի հիանալի մայր ու հայր ունի», — գրել են նրա էջի բաժանորդները։

Օհանյանը տաղանդավոր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է։ Վերջերս գործարարը Հայաստան էր եկել ու հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Օհանյանն ասել էր` դեռ երբեք այսքան չի հպարտացել, որ հայ է։ Instagram-ի իր էջում միլիոնատերը բազում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից։