Ռուսաստանում 1,5 տարեկան երեխան ընկել է 13–րդ հարկից և ողջ է մնացել

Տղան բացել է պատուհանը և ընկել 13–րդ հարկից։ Ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ, բայց ավարտվել է անհավանական հաջողությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Օդինցովո քաղաքում հուլիսի 18-ին մեկուկես տարեկան երեխան ընկել է բնակարանի պատուհանից և ողջ է մնացել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Նախապես պարզվել է, որ փոքրիկը տանը եղել է դայակի հետ։ Այն պահին, երբ կինը շեղվել է, երեխան բարձրացել է պատուհանագոգի վրա, բացել պատուհանը և ընկել։

Տղայի ընկնելու թափը մեղմացրել են ծառերը։

Ներկա պահին նա հիվանդանոցում է «գլխուղեղի ցնցում, որովայնի բութ վնասվածք» ախտորոշումով։