Մի՞թե հնարավոր է նման բան. Նորիլսկում հուլիսին ձյուն է եկել. տեսանյութ

Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում առավոտյան ձյուն է եկել։ Այդ փաստն այդքան զարմանալի չէր լինի, եթե շոգ ամառ չլիներ։ Հայաստանում, օրինակ, ջերմաստիճանը չի իջնում 35 աստիճանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Տարօրինակ բնական երևույթ. հուլիսին տեղացած ձյունը զարմացրել է Նորիլսկի բնակիչներին։

 

Քաղաքի բնակիչները նկարել են ոչ ամառային տեղումները և հրապարակել սոցցանցերում։ Մյուս քաղաքների օգտատերերը ցավակցել են, իսկ ոմանք, որոնք տառապում են շոգից, ցանկություն են հայտնել գնալ հյուսիսային քաղաք։

 

Հնարավոր է` Հայաստանում նույնպես Նորիլսկ այցելել ցանկացողներ գտնվեն, քանի որ օդերևութաբաններն առաջիկայում կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում։ Իսկ Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում սպասվում է +4 աստիճան։