Ինչպես է «ճապոնացի» կարապը կերակրում սոված ձկներին. տեսանյութ

Ճապոնիան շատ հարցերում է զարմացնում մարդկությանը։ Երկրի կոլորիտն այնքան հզոր է, որ նույնիսկ այնտեղի թռչուններն են ուրիշ։
Sputnik

Երկրի հարավում գտնվող Միաձակի քաղաքի կենդանաբանական այգու այցելուները զարմանալի տեսարանի ականատես են դարձել. սև կարապն իր կերով կերակրել է ձկներին։ Կենդանի արարածներն ընդհանուր լեզու են գտել, և թռչունն օգնության է հասել ձկներին։

Տեսահոլովակը հուլիսի 6-ին է նկարահանվել։ Մի քանի օրվա ընթացքում այն դիտել են մի քանի միլիոն անգամ։