Արյունոտ մարտաֆիլմ Գերմանիայում. իրանցին 14 մարդու է դանակահարել

Անհայտ անձը հարձակվել է Գերմանիայում Լյուբեկից Տրավեմյունդ գնացող ավտոբուսի ուղևորների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Լյուբեկ քաղաքում անհայտ անձը հարձակվել է ավտոբուսի վրա ու 14 մարդու վնասել։ Այս մասին  հայտնում է Lubecker Nachrichten պարբերականը։

Նշվում է, որ անհայտ պատճառով տղամարդը ուսապարկից հանել է դանակ ու սկսել է հարձակվել Լյուբեկից Տրավեմյունդ գնացող ավտոբուսի ուղևորների վրա։

Վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, բացել դռները, որ ուղևորները կարողանան փախչել, սակայն հարձակվողը չի հանգստացել, նրա հաջորդ թիրախը վարորդն է դարձել։

Պարբերականի տվյալներով` հարձակվողը 35–ամյա իրանցի ։