Պլովդիվի հայերը չեն հանգստանում. դանակահարությունից հետո այրել են միկրոավտոբուսը

Բուլղարիայում հայերն իրար մեջ պարզում են հարաբերությունները` հրաժարվելով համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հերթական միջադեպն է տեղի  ունեցել Պլովդիվում հայկական խմբավորումների միջև։ Այդ մասին հաղորդում է Trafficnews պարբերականը։

Անհայտ անձինք այրել են հայ առևտրականի միկրոավտոբուսը։ Նա աշխատում է «Ռուսկի բազար» շուկայում։ Միկրոավտոբուսը նոր է եղել` ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր վազք, նշում է պարբերականը։

Թարս նայելու համար Լեհաստանում հայի են ծեծել․ նա մահամերձ է

2017թ.–ի նոյեմբերին նույն «Ռուսկի բազարում» հայերը դանակահարություն են իրականացրել։ Հովհաննիսյան ազգանունով տուժածը հրաժարվել է հայրենակիցների դեմ ցուցմունք տալ։

Տեսախցիկները ֆիքսել են գլխանոցներով մարդկանց, որոնք մեքենայի վրա վառելիք են լցնում։ Մի քանի ժամ անց ոստիկանները ձերբակալել են չորս հայի, բայց նրանք ալիբի են ունեցել (հայրենակիցների կողմից), ինչպես նաև փաստաբան։

Տեղի հայերի խոսքով` հարաբերություններ են պարզում նրանց էթնիկ խմբավորումները։ Ընդ որում` դանակահարությունը և հրկիզումը կազմակերպել են նույն մարդիկ։

«Եթե այդ գործն էլ չբացահայտվի, հաջորդ անգամ նրանք ստիպված կլինեն սպանություն հետաքննել», – ասում են տեղի հայերը։

Այդ խմբավորման մեջ հարաբերությունները պարզում են «գողական կարգերով»` հրաժարվելով ցուցմունք տալ դատարանում և համագործակցել քննության հետ։

Բուլղարիայում շատ հայեր լիովին օրինական են ապրում և չեն ուզում, որպեսզի «հայ» բառը բուլղարացիների համար նշանակի հանցավոր։ Բայց կան նաև այնպիսիները, որոնք չեն ընդունում երկրի իրավապահ համակարգի կարգ ու կանոնը, որտեղ նրանք ապրում են, նշում է պարբերականը։