Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը կկայանա ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի հրավերով

ՀՀ վարչապետի Միացյալ Նահանգներ այցի օրակարգում նախատեսված է հանդիպում ԱՄՆ–ի հայ համայնքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Չեմ կարող ասել, որ այցը լինելու է պաշտոնական։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով սեպտեմբերին նախատեսվող ԱՄՆ այցի մասին հարցին` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կմեկնի ԱՄՆ. հայտնի է` երբ և ինչ նպատակով

Նա հայտնեց, որ այցը տեղի է ունենալու ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի հրավերով։

«Այցի օրակարգը դեռ հստակ չէ, հստակ չէ նույնիսկ ժամկետը»,– ասաց Փաշինյանը։ Այցի օրակարգում, նրա խոսքով, նախատեսված է հանդիպում ԱՄՆ հայ համայնքի հետ։

Այլ պաշտոնական հանդիպումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն առաջիկայում։