ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները պարզել են, որ 2016 թվականի փետրվարին Իսպանիայի Թագավորության իրավապահների կողմից մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Կոբա Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել կեղծ անձնագրով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները համապատասխան ստուգումներ կատարելով՝ պարզել են, որ Կ. Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արկադի Մարտիրոսյանի անվամբ տրված անձնագրով։
«Օրենքով գող» Շեմազաշվիլին Հայաստան է այցելել 2016 թվականին և Հայաստանում է մնացել մինչև 2018 թվականի մայիսը։
Շեմազաշվիլին մեղադրվում էր Իսպանիայի քրեական օրենսգրքի 301, 515 և 139 հոդվածների (սպանության փորձ, փողերի լվացում) հատկանիշներով և նրա նկատմամբ խախանման միջոց է ընտրված եղել կալանավորումը։