Կենսաթոշակները կբարձրացնենք, երբ վերացնենք գողությունը. Փաշինյան

Բյուջեից կատարված գողությունը գերազանցել է Փաշինյանի կառավարության ամենահամարձակ սպասումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը կբարձրացնի կենսաթոշակները, երբ վերացնի գողությունը բյուջեից։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընթացող ասուլիսի ժամանակ։

«Իսկ բյուջեից կատարված գողությունը գերազանցել է մեր ամենահամարձակ սպասումները», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե ամբողջությամբ վերացվեն այդ խախտումները, բյուջեում փողը կբավականացնի նորմալ աշխատավարձի և կենսաթոշակի համար կամ թեկուզ որոշ բարձրացումների։

Նշենք, որ Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 41 հազար դրամ և չի բարձրացել 2015թ-ից ի վեր։ Միաժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 52 հազար դրամ։