Ավանի հոգեբուժարանում զինակոչիկները ծեծել են իրար. կան վիրավորներ

Ավան հոգեկան առողջության կենտրոնում բժշկական հետազոտման մեջ գտնվող զինակոչիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Երեկ՝ հուլիսի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմանում ոստիկանության Ավանի բաժանմունքն ահազանգ է ստացել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ռուսաստանում 1,5 տարեկան երեխան ընկել է 13–րդ հարկից և ողջ է մնացել

Նշված վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և պարզել, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջև։

Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, բայց հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալ։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք որպես զինակոչիկներ բժշկական հետազոտություն են անցնում։